Վրաստանի նոր ներքին գործերի նախարար առաջին անգամ նշանակվել է կին

23:59 • 20.09.12

Այսօր Վրաստանի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Եկատերինա Զգուլաձեն, ով մինչ այսօր զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով վրացական «Ռուսթավի - 2» հեռուստաալիքին:


Նշենք, որ տվյալ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:


Ավելի վաղ այսօր հայտնի դարձավ Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան հրաժարականի մասին:

Նման քայլի պատճառ է հանդիսացել Վրաստանում այս շաբաթ մեծ հնչեղություն ստացած ազատազրկված անձանց կտտանքների և բռնաբարության հետ կապված սկանդալը: