Երկու ռուս ուսանողուհիների բռնաբարած ու սպանած հայը մեղսունակ է ճանաչվել

13:46 • 20.09.12

Մերձմոսկվայի Իստրինի շրջանում 2 ռուսաստանցի ուսանողուհիների բռնաբարության ու սպանության գործով գլխավոր մեղադրյալ Վադիմ Գրիգորյանը մեղսունակ է ճանաչվել, հայտնում է Interfax-ը:

 

Իրավապահների հաղորդմամբ՝ «հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ իրեն մեղսագրվող հանցագործությունները կատարելիս Վադիմ Գրիգորյանը լիակատար ձևով կարող էր գիտակցել իր արարքի բնույթն ու ներկայացրած հասարակական վտանգը»:


Դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը և ձերբակալության ժամկետը երկարաձգել մինչև 2012-ի հոկտեմբերի 14-ը:

 

20-ամյա բռնաբարված, խեղդամահ արված աղջիկների դիակները հայտնաբերվել էին հուլիսի 14-ին, Մերձմոսկվայի անտառներում: 

 

24-ամյա Գրիգորյանը մեղադրվում է նաև գողության մեջ: