Մոնբլան լեռան վրա կառուցվել է Եվրոպայի ամենաբարձրադիր հյուրանոցը (լուսանկարներ)
Մոնբլան լեռան վրա կառուցվել է Եվրոպայի ամենաբարձրադիր հյուրանոցը, որը ծովի մակարդակից 3 835 մ բարձրության վրա է գտնվում, գրում է Italia.ru-ն:
Refuge du Gouter կոչվող համալիրը հիմնականում նախատեսված է լեռնագնացների համար, քանի որ սովորական զբոսաշրջիկները դժվար թե կարողանան նման ահռելի բարձրություն հաղթահարել` իրենց հանգիստն այնտեղ անցկացնելու համար:
120 մարդու համար նախատեսված հյուրանոցի մի մասն է միայն հողի վրա ամուր կանգնած, իսկ մյուս մասը հենված է անդունդի վրա կառուցված պողպատյա ամրանների վրա:
Refuge du Gouter-ը նախագծած շվեյցարացի ինժեներ Թոմաս Բյուհին ասել է, որ «շենքն այնպես է ստեղծված, որ նայողին թվում է, թե այն ուր որ է կընկնի: Սակայն դա միայն տեսիլք է, իրականում այն շատ ամուր և հուսալի է»:
Հյուրանոցը կառուցվել է փայտից, որը կարող է պաշտպանել ցրտից և դիմակայել ուժեղ մրրիկներին, որոնք այս վայրերում հաճախ մինչև 300 կմ/ժ արագություն են ունենում:










