Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

15:50 • 20.09.12

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարությանը:


Il-76 օդանավը տեղ է հասցրել 38 տոննա շաքար, ձկան պահածո և միս, մանկական սնունդ:

 

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն ընդգծել էր «Սիրիայի ժողովրդին չեզոք և ոչ քաղաքական մարդասիրական աջակցություն» տրամադրելու կարևորությունը:

 

Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Մոսկվան 4,5 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել ՄԱԿ-ի Սննդի ծրագրին, 1,5 մլն՝ ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի գրասենյակին ու 2, 14 մլն դոլար՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:

 

Նախորդ մի քանի ամիսներին Ռուսաստանը 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Դամասկոս: