Մոնիկա Լևինսկին 12 մլն դոլարի դիմաց պատրաստ է պատմել խմբակային սեքսի հանդեպ Քլինթոնի սիրո մասին
Հանրահայտ Մոնիկա Լևինսկին, ով ժամանակին քիչ էր մնում զրկեր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին պաշտոնից, հույս ունի իր աղմկահարույց անցյալի միջոցով մեծ գումարներ աշխատել, տեղեկացնում է newsru.com-ը:
Ըստ մամուլի տվյալների՝ Քլինթոնի նախկին սիրուհին հանդիպումներ է ունենում ամերիկյան խոշոր հրատարակությունների հետ՝ սեփական հուշերը գրելու համար նրանց հետ պայմանագիր կնքելու հույսով: Չնայած որ հնարավոր հրատարակիչները լուրեր չտարածելու պայմանագիր են կնքել, այնուամենայնիվ, լրագրողներին հայտնի է դարձել, որ իր անկեղծացման համար Մոնիկան 12 մլն դոլար է խնդրում:
Լրագրողները նրա ապագա ստեղծագործությունն անվանել են «գիրք, որում կպատմվի ամեն ինչ»:
Լևինսկու ծանոթները լրագրողների հետ կիսվել են, թե ինչի մասին է պատմելու ԱՄՆ պատմության ամենաաղմկահարույց սեքս-սկանդալի մասնակիցը:
«Մոնիկան կարող է պատմել, թե ինչպես էր Բիլը տենչում 3հոգանոց սեքսի, սեքս- խրախճանքների ու սեքս- խաղալիքների»,- Լևինսկու ընկերոջն է մեջբերել Hollywood Life-ը:
Թե ում է հատկապես համագործակցություն առաջարկում Քլինթոնի նախկին սիրուհին, մնում է գաղտնի, նշում է The New York Post-ը: «Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր խոշոր հրատարակիչ հետաքրքրված է լսել, թե ինչ է պատրաստվում գրել նա»,- հայտնել է պարբերականի տեղեկացված աղբյուրը:










