ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը պարգևատրվել է վարչապետի մեդալով

11:04 • 20.09.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:


Ըստ Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ Ռոմիկ Հարությունյանի պարգևը շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի կապակցությամբ։