Նալչիկում սպանվել է քաղաքային ընդհատակյա հանցախմբի պարագլուխը

13:58 • 20.09.12

Ռուսաստանի Դաշնության Նալչիկ քաղաքում հատուկ գործողության շրջանակներում ոչնչացվել է տեղի ընդհատակյա ավազակախմբի պարագլուխ Շամիլ Ուլբաշովը, հայտնում է RBC-ն:

 

Ըստ իրավապահների՝  ավազակախումբը հայտնաբերվել է չորեքշաբթի գիշերը, քաղաքի տներից մեկում: Իրավապահները նրանցից պահանջել են հանձնվել: Ի պատասխան՝ զինյալները կրակ են բացել, սակայն ոչնչացվել են:

 

Ուլբաշովը վերջին ամիսներին հետախուզման մեջ է գտնվել: Նա կասկածվում է 2 ոստիկանի գնդակահարության մեջ:

 

Ուլբաշովը հանցախումբը գլխավորել էր հուլիսին՝ նախկին պարագլուխ Ազպարուխ Շամաևի սպանությունից հետո: Նա համարվում էր ամենադաժան հանցագործներից մեկը տարածաշրջանում. սպանել էր գործարարների, ոստիկանների ու նույնիսկ մուֆթիի՝ մուսուլման հոգևորականի: