Ամերիկյան բանտերից մեկում ապստամբության հետևանքով 11 կալանավոր է վիրավորվել

08:31 • 20.09.12

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած ապստամբության ժամանակ նվազագույնը 11 կալանավոր է վիրավորվել, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը՝ վկայակոչելով նահանգային իշխանություններին:

 

Կալիֆորնիայի ուղղիչ հաստատությունների վարչության ներկայացուցիչ Թերի Թորնթոնի խոսքով՝ Ֆոլսոմ քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունները սկսվել են չորեքշաբթի օրվանից: Թե որնէ ապստամբության պատճառը, կամ քանի կալանավոր է դրան մասնակցել, չի հաղորդվում:

 

Ըստ Թորնթոնի՝ ապստամբության ժամանակ մեկ բանտարկյալ ստացել է հրազենային վիրավորում, ևս 10-ը՝ սուր կտրող-ծակող գործիքով: