Ռոմնին փորձել է արդարանալ ամերիկացիների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար

08:53 • 20.09.12

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին փորձել է հարթել իր իսկ կողմից ստեղծված անհարմար դրությունը, երբ նա ամերիկացիների գրեթե կեսին՝ Օբամայի կողմնակիցներին, անվանել էր աղքատ:

 

«Այս նախընտրական մրցապայքարի կենտրոնական հարցը ոչ թե նրանում է, թե ով է հոգ տանում երկրի աղքատ ու միջին խավի մարդկանց մասին, այլ այն, թե ով կարող է նրանց օգնել: Ես կարող եմ, նա (Օբաման) չի կարող: Եվ նա դա ապացուցել է վերջին 4 տարում»,- ասել է Ռոմնին՝ Ատլանտա քաղաքում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Միթ Ռոմնին օրերս կայացած մասնավոր հովանավորների հետ ընթրիքի ժամանակ վատ էր արտահայտվել Բարաք Օբամայի կողմնակիցների մասին:


Թաքնված տեսախցիկով արված տեսագրության մեջ հանրապետական թեկնածուն ասել էր, որ ամերիկացի ընտրողների 47 %-ը, ովքեր աջակցում են Օբամային, չեն վճարում եկամտահարկեր: