Samsung-ը կուսումնասիրի iPhone 5-ը և դատական հայց կներկայացնի Apple-ի դեմ. The Wall Street Journal-ը
Samsung ընկերությունը նախատեսում է իր հիմնական մրցակցի նոր արտադրանքը iPhone 5 սմարթֆոնը ավելացնել ամերիկյան ընկերության դեմ ընթացող պատենտային գործի մեջ, որի լսումը ԱՄՆ դատարանում նախատեսված է 2014թ., հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում կատարելով The Wall Street Journal-ին:
Samsung-ը նախատեսում է iPhone 5-ի դեմ իրավաբանական պայքարում կիրառել այն նույն պատենտները, որոնց խախտման մեջ մեղադրվում է նախորդ մոդելը` iPhone 4S-ը:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան-Խոսեի դատարան ներկայացված փաստաթղթերում ասվում է, որ հարավկորեական ընկերությունը սկզբում պետք է ուսումնասիրի iPhone 5-ը, որի վաճառքները ԱՄՆ-ում և ևս 8 երկրներում պետք է մեկնարկեն այս ուրբաթ:










