Ֆիլիպինների հարավում ուղևորատար նավ է խորտակվել
Ֆիլիպինների հարավում 27 ուղևորի տեղափոխող նավ է խորտակվել: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես»-ը՝ վկայակոչոլեվ երկրի առափնյա անվտանգությանը, ուղևորներից 7-ը մահացել են, 5-ը՝ անհայտ կորել:
Բանգաո քաղաք ուղևորվող նավը խորտակվել է քաղաքից քիչ հեռու: Փրկարարներին հաջողվել է փրկել 15 մարդու կյանք:
Կատարվածի պատճառների մասին չի հաղորդվում: Հաղորդվում է միայն, որ դեպքի վայրում ուժեղ քամի է, որն առաջացրել է մեծ ալիքներ:










