Սիրիան Արևմուտքին մեղադրում է Իսրայելի միջուկային սպառազինությունը նենգաբար աննկատ թողնելու մեջ

00:22 • 20.09.12

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաժողովին սիրիական պատվիրակությունը Արևմտյան երկրներին մեղադրել է նրանում, որ նրանք աչք են փակում Իսրայելի միջուկային սպառազինության վրա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:

 

«Այն փաստը, որ որոշ ազդեցիկ պետություններ աչք են փակում, որ Իսրայելը միջուկային զենք ունի ... վկայում է այն մասին, որ նրանք երկակի չափանիշների քաղաքականություն են վարում», - ասել է ՄԱԳԱՏԷ-ում Սիրիայի պատվիրակության ղեկավար Բասամ աս-Սաբբահը: