Լոս Անջելեսի առանձնատներից մեկից կատարվել է 10 մլն դոլարի գողություն
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Սանտա Մոնիկա թաղամասի առանձնատներից մեկից կատարվել է երբևէ արված ամենախոշոր գողություններից մեկը, գրում է Life News-ը:
Հանցագործներին հաջողվել է տնից 10 մլն դոլարի արվեստի 12 նմուշ, էքսկլյուզիվ զարդեր, կանխիկ գումար, թանկարժեք գինիներ դուրս բերել, ինչպես նաև գողանալ Porsche Carrera մեքենան:
Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն 1 000 դոլարի չափով պարգևավճար է խոստացել նրան, ով որևէ տեղեկություն կհայտնի հանցագործների մասին:
Ըստ իրավապահների տվյալների` գողերը ներթափանցել են առանձնատուն, երբ տանտերը բացակայել են:










