«Զվարթնոց»–ից բերման է ենթարկվել Ղրիմի իրավապահների կողմից հետախուզվողը

09:52 • 20.09.12

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 1982թ. ծնված Վարդան Անտոնյանին, որը 2010 թ. դեկտեմբերի 8-ից Ուկրաինայի Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:


Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:


Վ. Անտոնյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր և նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու ՀՀ գլխավոր դատախազությանը: