Ուղեկցորդուհիների կռվի պատճառով Նյու Յորք-Վաշինգտոն չվերթը 4 ժամով հետաձգվել է

15:40 • 21.09.12

ԱՄՆ-ում American Airlines-ի Նյու Յորք - Վաշինգտոն չվերթը 4 ժամով հետաձգվել է՝ ուղեկցորդուհիների կռվի պատճառով, հայտնում է Courier Mail-ը: Չվերթն իրականացվել է, երբ ուղեկցորդուհիներին փոխարինող են գտել:

  

Երկու ուղեկցորդուհիների միջև կռիվ է սկսվել, երբ նրանցից մեկը սկսել է խոսել իր բջջային հեռախոսով: Այդ ժամանակ նրա գործընկերուհին բարձրախոսով հայտարարել է ի լուր ամբողջ սրահի. «Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց հեռախոսներն ու էլեկտրատեխնիկան: Դա վերաբերում է նաև ուղեկցորդուհուն»:

 

Վիճակը լարվել է, երբ ուղեկցորդուհին հրաժարվել է աշխատել իրեն նկատողություն արած գործընկերուհու հետ: Տեսնելով, որ կռիվը չի դադարում, որոշվել է ուղևորներին հետ ուղարկել օդանավակայան: Ուղևորները զարմանք են հայտնել, որ ուղեկցորդուհիները չեն կարողացել ամեն ինչ հաղթահարել ու թռիչքի մեկ ժամը միասին աշխատել: