Բելգիայի վարչապետն իր ներքին օրգանները կտակել է հիվանդներին

09:31 • 21.09.12

Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն հայտարարել է, որ իր մահից հետո ցանկանում է դառնալ ներքին օրգանների դոնոր, գրում է Euromag-ը:

 

Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ մահից հետո հիվանդների համար ներքին օրգանների դոնոր դառնալու ցանկությանս մասին»,- գրել է 61-ամյա վարաչպետը:

 

Բացի այդ, դի Ռուպոն դիմել է երկրի առողջապահության նախարարությանը և համապատասխան անկետա լրացրել, ինչից հետո նա կկարողանա օգնել հիվանդներին: