Սիրիայում հայտնաբերվել է ապստամբների զոհերի զանգվածային գերեզման
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային շրջանում սիրիացի զինծառայողները հայտնաբերել են զանգվածային գերեզման, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնում է սիրիական CAHA լրատվական գործակալությունը, հայտնաբերված 25 զոհերի ձեռքերն ու աչքերը կապված են։ Սպանությունից առաջ նրանք առևանգվել են զինված ահաբեկչական խմբավորումների կողմից:
Հուղարկավորության վայրը զինվորականներին ցույց են տվել տեղացիները:
Սիրիական բանակն ու անվտանգության ուժերը վերջին երկու շաբաթների ընթացքում հակաահաբեկչական գործողություններ են անցկացնում Դամասկոսի մի քանի շրջաններում:










