Արտաշատում սահմանային ուղեկալի մոտ դի է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 6-րդ ուղեկալի մոտակայքում՝ ջրատարում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարարական վարչության փրկարար ջոկատը: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։










