Օդակայանից Դամասկոս ճանապարհին ընդդիմադիր խմբավորման 2 առաջնորդ են անհետացել

00:39 • 21.09.12

Սիրիական ընդդիմադիր Ազգային-դեմոկրատական փոփոխությունների համակարգող կոմիտեն այսօր հայտարարել է կազմակերպության 2 ղեկավարների անհետանալու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Խմբավորման արտաքին կապերի բաժնի ղեկավար Աբդել Ազիզ ալ-Հեյրը և գործադիր կոմիտեի անդամ Իլյաս Այաշը նախօրեին երեկոյան ժամանել է Դամասկոս Պեկինից և անհետացել:


«Նրանք երկու մեքենաներով Դամասկոսի միջազգային օդանավակայանից մեկնել են, սակայն տեղ է հասել մեքենաներից միայն մեկը»,- ասվում է հայտարարությունում:


Իր հերթին, կազմակերպության ղեկավարներից Ռաջա ան-Նասերը «Ալ-Մայդին» հեռուստաալիքին հայտարարել է, որ երկրորդ մեքենան, որում եղել են անհետացած ընդդիմադիր առաջնորդները, կանգնեցվել է սիրիական անվտանգության ուժերի կողմից: