Գյումրիում մեքենան շրջվել է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)

20:17 • 21.09.12

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 94-րդ կմ-ին՝ Գետք գյուղի մոտ «Վազ 21 074»–ի մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:


Ինչպես տեղեկացնում է Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունը, վարորդը՝ Արմավիրի բնակիչ 31-ամյա Արտակ Մելիքյանը գլխուղեղի վնասվածքներով և ստորին վերջույթների կոտրվածքներով տեղափոխվել է Գյումրիի վիրաբուժական հիվանդանոց:


Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: