«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքի հրդեհը մարվել է. այրվել է 300 մ տարածք (տարբերակ 3, լուսանկարներ, տեսանյութ)

18:35 • 21.09.12

Ավանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել։ Ականատեսների պատմելով հրդեհը բավական մեծ է։ Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում առկա տեղեկատվության՝ ահազանգը ստացվել է ժամը 16.50-ին։  Դեպքի վայր է մենկել չորս մարտական հաշվարկ:

Քիչ առաջ դեպքի վայրում գտնվող Tert.am-ի թղթակիցը տեղեկացրեց, որ հրդեհը մարվել է ժամը 17. 40 -ին և տուժածներ չկան: Մեր թղթակիցը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, որ հրդեհն առաջացել է խորովածից:


Ինչպես լրագրողներին ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը՝ այրվել է «Հարսնաքարի» տանիքը՝ մոտ 300 քառակուսի մետր տարածքով:

Դեպքի վայրում են նաև ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և նրա մտերիմ ընկեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով լրագրողներին հայտնեց, որ տեղեկանալով կատարվածի մասին անմիջապես շտապել է հյուրանոց: Վերջինս հաղորդեց, որ կատարվածում ոչ մի դիտավորություն չի տեսնում, քանի որ, ինչպես նշեցինք՝ նախնական վարկածով՝ պատճառը խորովածն է: