Ռուսաստանի ԱԻՆ ուղղաթիռը սխալմամբ վայրէջք է կատարել Վրաստանի սահմանին
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ուղղաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Ցխինվալի, այսօր վայրէջք է կատարել Վրաստանի սահմանին, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ռուսական գերատեսչությանը:
ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ փաստով քննություն է տարվում, սահմանամերձ գոտում վայրէջքի պատճառը պարզվում է:
Հարավային Օսիայի սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Գազզաևը նույնպես հայտնել է, որ ԱԻՆ ուղղաթիռը վայրէջք է կատարել վրացական սահմանին` Ցխինվալիի մերձակայքում:
Նրա խոսքով, գիտակցելով սխալը, ուղղաթիռը անհապաղ օդ է բարձրացել և վայրէջք կատարել Հարավային Օսիայի Տբետ գյուղում:










