Ճապոնացիների մոտ 66 տոկոսը մոռացել է հիերոգլիֆների ճիշտ գրելաձևը
Ճապոնացիների ավելի քան 66 տոկոսը խոստովանել է, որ համակարգիչների և բջջային հեռախոսների մշտական օգտագործման պատճառով մոռացել է հիերոգլիֆների ճիշտ գրելաձևը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Ճապոնիայի մշակույթի վարչության իրականացրած հետազոտության համաձայն՝ վերջին 10 տարիների ընթացքում այդ ցուցանիշն աճել է միանգամից 25%-ով:
Ուղղագրության հարցում ամենավատ վիճակում են 40-50 տարեկան մարդիկ. հիերոգլիֆները ճիշտ գրելու հարցում վստահ չէ նրանց 80%-ը: Հույս է ներշնչում երիտասարդ սերունդը, նրանց մոտ այդ ցուցանիշը 48% է, 60 անց մարդկանց մոտ՝ 55%:
Մյուս տարիքային խմբերն ունեն մոտավորապես միևնույն արդյունքը՝ 75%:
Այժմ մշակույթի վարչության մասնագետները մտահոգ են ՝ ինչ անել, որպեսզի երեխաները համակարգչային դարում չմոռանան ուղղագրությունը: Հիերոգլիֆների պարտադիր նվազագույն քանակը, որը պետք է իմանա յուրաքանչյուր ճապոնացի, 1 945-ն է:










