Ղազախստանում այսուհետ կզորակոչեն ավելի բարձրահասակ տղաների
Ղազախստանի զինված ուժերի շարքերը այսուհետ կհամալրվեն 165 սմ ոչ պակաս հասակ ունեցող երիտասարդները: Այս մասին հաղորդում է «Լենտա.Ռու» պարբերականը` հղում կատարելով երկրի պաշտպանության փոխնախարար Սակեն Ժասուզակովին:
«Քանի որ բավարար քանակի զինակոչիկներ կան, ուստի ձևավորվում է Ղազախստանի ԶՈՒ-ի նոր պատկեր, որտեղ հասակի շեմը 155-ից բարձրացվել է մինչև 165 սմ ցամաքային զորքերի համար և 165-ից 170 սմ աերոմոբիլ զորքերի համար»,- նշել է նա:
Բացի այդ, եթե նախկինում ծառայության էին զորակոչվում առողջական չնչին շեղումներով մարդկանց, ապա այժմ զորակոչիկը պետք է բացարձակապես առողջ լինի:
Փոխնախարարը հստակեցրել է, որ ներկայում երկրի բանակ են զորակոչվում զորակոչի ենթակա քաղաքացիների 3-7 տոկոսը:
Դա պայմանավորված է նրանով, որ ժամկետային զինծառայողներին բաժին է հասնում զինվորական և սերժանտական պաշտոնների մոտ 35%-ը:
«Հիմա մենք կարող ենք ժամկետային զինծառայողներ ընտրել լավագույններից լավագույններին, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տվյալներով: Ընտրում ենք բարձրագույն կրթությամբ և համապատասխան մասնագիտությունների տեր երիտասարդների, որոնք և համալրում են ղազախական բանակը», - նշել է նա:










