Մեքսիկայի իշխանությունները զորքեր են տեղակայել Մեխիկոյի արվարձանում

13:11 • 21.09.12

Մեքսիկայի իշխանությունները զորքեր են տեղակայել Մեխիկոյի արվաձանում, իսկ քաղաքի փողոցներում հերթապահում են 700 զինծառայողներ, հայտնում է BBC-ն։

 

Պատճառը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների հետևանքով ծագած բռնությունների նոր ալիքն է: Նարկոկարտելների զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ ողջ երկրում:  Իսկ կիրակի Մեխիկոյի արվարձանում սպանվել էր տեղի պաշտոնյաներից մեկը:

 

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնայի նախընտրական հիմնական խոստումներից էր նարկոկարտելների ոչնչացումը: Վերջին ժամանակներում երկրում ձերբակալվել են խոշոր թմրավաճառներ, ինչը, սակայն, չի կրճատել բռնությունների ալիքը: