Վարդենիսում տղան զենքի խզակոթով այնքան է հարվածել հոր գլխին, որ սպանել է նրան

12:07 • 21.09.12

Անհայտ քաղաքացուց Ոստիկանության Վարդենիսի բաժնում սեպտեմբերի 20-ին՝ ժամը 23.10-ին, ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Ցականյանը սպանել է հորը` 53-ամյա Միխայել Ցականյանին:


Ըստ Ոստիկանության կայքի՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից մինչև ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Ռուբեն Ցականյանը տանը, հոր անվամբ գրանցված «ԻԺ» տիպի որսորդական հրացանի խզակոթով և փողով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին:


Ռ. Ցականյանը ձերբակալված է:


Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանությունը, որը կատարվել է առանձին դաժանությամբ, հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն: