Պակիստանում նոր թափ են ստացել հակաամերիկյան բողոքները. 16 զոհ, ավելի քան 200 վիրավոր

23:53 • 21.09.12

Առնվազն 16 մարդ զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել է Պակիստանում «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, հաղորդում է BBC-ն:


Այսօր՝ ուրբաթօրյա աղոթքներից հետո, մուսուլմանները երկրի բոլոր խոշոր քաղաքներում դուրս են եկել բողոքի ցույցերի, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև:


Իսլամաբադի մի շարք շրջաններում անվտանգության ուժերը փորձել են փակել ցուցարարների ճանապարհը, սակայն ագրեսիվ տրամադրված ամբողը, ոմանք նաև մոտոցիկլետներով, ճեղքել են ոստիկանական արգելափակոցները և այրել ոստիկանական պահակակետերը: