Բերման է ենթարկվել Կենտրոնում 310.000 դրամ գողացած 24-ամյա երիտասարդը
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12.40-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Դավիթ Ավետիսյանին:
Ըստ Ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 9 շենքի շքամուտքում բացահայտ հափշտակել է մի կնոջ ձեռքին եղած ծրարը, որի մեջ եղել է 310.000 դրամ գումար, և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն։










