Էջմիածնում վրաերթից ենթարկվելուց հետո 37-ամյա տղամարդը մահացել է
Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Չախլազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել:
Ըստ Ոստիկանության կայքի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
Նշված ավտոմեքենան՝ առջևի հատվածում վնասվածքներով, ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել է Մուսալեռ գյուղի հատվածում` կիսակառույց շինության մոտ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:










