Հրվ. Կորեայի նավատորմը Դեղին ծովում կրակ է բացել հյուսիսկորեական ձկնորսական նավերի ուղղությամբ

13:15 • 21.09.12

Հարավային Կորեայի նավատորմը կրակ է բացել վիճելի ջրային տարածքների սահմանը հատած հյուսիսկորեական ձկնորսական նավերի ուղղությամբ, գրում է The Washinghton Post-ը:

 

Նախազգուշական կրակոցներից հետո հյուսիսկորեական նավերը չեն վնասվել և նահանջել են:

 

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկար ժամանակ է, ինչ հրաժարվում են ճանաչել վիճելի ջրային տարածքների սահմանագիծը: Ուստի՝ ծովամթերքով հարուստ Դեղին ծովում կողմերի միջև տեղի ունեցող բախումները հաճախակի բնույթ են կրում:


1999թ.-ից ի վեր մի քանի արյունալի բախումներ են տեղի ունեցել, որոնք տասնյակ մարդկաց կյանք են խլել:

 

Վիճելի ջրային սահմանագիծը հստակ նշված չէ, ինչի արդյունքում Հյուսիսային Կորեայի ռազմական և ձկնորսական նավերի ներխուժումը սովորական երևույթ են դարձել:

 

60 տարի առաջ ավարտված Կորեական պատերազմից հետո, առանց Փհենյանի համաձայնության, հօգուտ Հարավային Կորեայի սահմանվեց տվյալ ջրային սահմանագիծը, որը զրկեց Հյուսիսային Կորեային ծովամթերքով հարուստ ջրային գոտիներ մուտք գործելու հնարավորությունից: