Չինաստանում պաշտոնյան հեռացվել է աշխատանքից՝ անտեղի ժպիտի պատճառով

13:26 • 21.09.12

Չինաստանի ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը հեռացվել է աշխատանքից՝ ավտովթարի վայրում արված լուսանկարների պատճառով։ Ինչպես հայտնում է BBC-ին՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին, 36 մարդու կյանք խլած ավտովթարի վայրում արված լուսանկարներում պաշտոնյան ժպտում է։

 

Համացանցում հայտնված լուսանկարները Չինաստանում վրդովմունքի ալիք են բարձրացրել: Միևնույն ժամանակ լուսանկարներում երևում են նրա թանկարժեք ժամացույցը, ակնոցներն ու թևնոցը, որն իր հերթին հասարակության հետաքրքրությունն է առաջացրել պաշտոնյայի եկամուտների վերաբերյալ:
 

 

«Սինհուա» պետական գործակալությունը հաղորդում է, որ նա ազատվել է պաշտոնից՝ «թանկարժեք ժամացույց կրելու և աշխատանքային կարգապահությունը լրջորեն խախտելու համար»: