Արագածոտնում օձը խայթել է 33-ամյա կնոջ
10:49 • 21.09.12
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 21-ին՝ ժամը 07.42-ին, տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ին օձի խայթոցից թունավորմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոշ գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Նելլի Դադալյանը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Placeholder










