Մահապարտ-ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել Սոմալիի նախագահական նստավայրից քիչ հեռու. 14 զոհ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում՝ նախագահական պալատից քիչ հեռու, երկու մահապարտ- ահաբեկիչներ պայթեցրել են իրենց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իշխանությունները հայտնում են առնվազն 14 զոհի և բազմաթիվ տուժածների մասին:
Հարձակման համար պատասխանատվությունը դեռևս իր վրա չի վերցրել երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը:
Հաղորդվում է, որ զոհերի թվում է Սոմալիի ազգային հեռուստաընկերության նախկին խմբագիր Լիբան Ալի Նուրը, ինչպես նաև երկու լրագրող և մեկ ոստիկան:
Մոգադիշոյի ռեստորանում պայթյուններն արդեն երկրոդն են անցած շաբաթ Սոմալիի նոր նախագահի երդման արարողությունից հետո:










