Ուկրաինայի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին Անկախության տոնի առթիվ

12:42 • 21.09.12

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է հայ գործընկեր Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, Ուկրաինայի նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

 

 

«Հարգելի Սերժ Ազատի,

Ուկրաինայի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Անկախության օրվա առթիվ։

 

 

Վստահ եմ, որ փոխշահավետ համագործակցությունն ու բարեկամությունը հետագայում ևս կլինեն Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հիմնական գործոնները։

 

 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք պահպանել և ամրապնդել մեր ազգերի միջև ավանդական ամուր կապերը։

 

 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ՝ հարգելի Սերժ Ազատի, ամուր առողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ բարեկամ հայ ազգին՝ խաղաղություն, բարգավաճում։

 

Հարգանքներով Վիկտոր Յանուկովիչ»։

 

Այսօր Կիևում՝ Տարաս Շևչենկոյի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվեն տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: