Երևան–Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով «առնվազն 3 մարդ է զոհվել»

20:13 • 22.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 19.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Մեր տեղեկություններով՝ վթարի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։