Պատահար Սպանդարյան-Գետափ ճանապարհին, կա երկու տուժած

09:10 • 22.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 08.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սպանդարյան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2121» մակնիշի 45 օս 652 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եվ շրջվել, ինչի հետեվանքով վարորդ՝ 35–ամյա ծնված Հակոբ Հակոբյանը և ուղևոր՝ 70-ամյա Սամվել Հակոբյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:


Հրշեջ–փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր տեղափոխվել են Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն:


Ըստ բժիշկների՝ Հ. Հակոբյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ս. Հհակոբյանինը՝ միջին ծանրության: