Պակիստանում ԱՄՆ անօդաչուի հարվածից երեք մարդ է զոհվել

13:58 • 22.09.12

Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան նահանգում ամերիկյան անօդաչուի հրթիռակոծության հետևանքով առնվազն երեք ենթադրյալ գրոհային է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով պակիստանյան հետախուզության ներկայացուցիչներին:

 

Անօդաչուն երկու հրթիռ է արձակել Աֆղանստանի հետ սահմանից քիչ հեռու շարժվող մեքենայի ուղղությամբ:
 

Հյուսիսային Վազիրիստանը հայտնի է որպես զինյալ թալիբների և «Ալ Կաիդա»-ի անդամների թաքստոց:
 

ԱՄՆ-ն շարունակում է անօդաչուներ օգտագործել Պակիստանում՝ անտեսելով պակիստանյան իշխանությունների բողոքները: