ԱՄՆ–ն «Մոջահեդդին-է հալք»-ը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից
ԱՄՆ որոշում է կայացրել հակաիրանական «Մոջահեդդին-է հալք» խմբավորումը պետդեպարտամենտի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու վերաբերյալ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Տվյալ որոշումը նշանակում է, որ «Մոջահեդդին-է հալք»-ի դեմ բոլոր պատժամիջոցները, որոնք գործել են երկար տարիներ, այսուհետ կվերացվեն:
«Մոջահեդդին-է հալք»-ի կողմնակիցները (Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն) կարողացան վերջին տարիներին ԱՄՆ-ում ուժեղ լոբբի ստեղծել, որը հետևողականորեն հասավ նրան, որպեսզի հանվի Պետդեպի «սև ցուցակից»։
Կազմակերպությունը ստեղծվել է 1960-ականներին Թեհրանի համալսարանի ուսանողների կողմից և զինված պայքար էր մղում շահական վարչակարգի դեմ:
Նրանք սկզբում աջակցում էին Իրանի իսլամական հեղափոխությունը, սակայն շուտով դեմ դուրս եկան հոգևոր իշխանությանը և լայնածավալ ահաբեկչական գործունեություն սկսեցին:
Նրանց իրականացրած ահաբեկչական ակտերի զոհ են դարձել իրանցի տասնյակ քաղաքական գործիչներ, ներառյալ Իրանի երկրորդ նախագահ Ալի Ռաջաին, վարչապետ Մոհամմադ Ջավադա Բախոնարը, դատական իշխանության ղեկավար Մոհամադ Հուսեյն Բեխեշթին:










