Վաղը տեղի կունենա Համաբանակային 15-րդ սպարտակիադայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը

14:02 • 22.09.12

Սեպտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Համաբանակային 15-րդ սպարտակիադայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

 

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիսավոր բացման ժամանակ մարզադաշտ կբերվի և առաջին անգամ կներկայացվի Սպարտակիադայի դրոշը: