Չինաստանի մանկապարտեզներից մեկում տղամարդը սպանել է 3 և վիրավորել 13 երեխայի
Չինաստանի հարավում գտնվող Հուանսի- Չժուան ինքնավար շրջանում նախօրեին սուր կտրող- ծակող գործիքով զինված տղամարդը ներխուժել է մանկապարտեզներից մեկը, սպանել երեք և վիրավորել 13 երեխայի, հայտնում է newsru.ru-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը:
Ըստ նախնական տեղեկության՝ մանկապարտեզում այդ պահին եղել է 16 երեխա:
Բոլոր երեխաներն անհապաղ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից երեքին չի հաջողվել փրկել:
Վու ազգանունով կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվում է: Նախատեսվում է նաև անցկացնել հոգեբուժական փորձաքննություն:










