Իրանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

13:36 • 22.09.12

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել, հայտնում է MEHR գործակալությունը։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 մագնիտուդ։

 

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

Հիշեցնենք, որ Արևելյան Ադրբեջան նահանգում օգոստոսի 11-ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խլել էր 300 մարդու կյանք, 2 500-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նահանգի 538 գյուղերից 110-ն ամբողջովին կամ մասամբ ավերվել են։