Ֆեյսբուքյան սխալի պատճառով երեկույթը վերածվել է անկարգության

13:16 • 22.09.12

Նիդերլանդների Հարեն քաղաքի մի բնակչուհի իր ծննդյան 16-ամյակի տոնակատարությանը մասնակցելու հրավերներ է ուղարկել ընկերներին Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Ինչպես հայտնում է BBC-ն, աղջիկը, սակայն, մոռացել է սոցցանցում այն նշել որպես «փակ» միջոցառում:

 

Սխալի պատճառով նրա ծննդյան տոնակատարությանն այցելել է 4 հազ մարդ։ Երեկույթին եկածների մեծ մասը դեռահասներ են եղել: Ոստիկանությունը փորձել է դադարեցնել անկարգությունները, սակայն իրավիճակը հսկողությունից դուրս է եկել, երբ իրավապահների ուղղությամբ սկսել են քարեր և շշեր նետվել:

 

Ոստիկանության խորհրդով աղջիկն ու նրա ծնողները լքել են իրենց տունը: