Ուկրաինացի լրագրողուհին բացահայտել է Femen շարժման անդամների աշխատավարձերը (տեսանյութ)
Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհին խմբագրության առաջադրանքով մի որոշ ժամանակով անդամագրվել է Femen կանանց շարժմանը և պատմել այդ կազմակերպության ֆինանսների և ակտիվիստների աշխատավարձերի մասին, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»ը՝ վկայակոչելով Կիևի «1+1» հեռուստաալիքին։
Սկզբում լրագրողուհին «հարցազրույցի» է մասնակցել։ Պարզվում է, որ Femen-ի ակտիվիստուհի դառնալու համար դիմում գրել հարկավոր չէ, «ընդամենն անհրաժեշտ է մերկ կրծքերով լուսանկարվել գործընկերներից մեկի հեռախոսով»։
«Դա անհրաժեշտ է, որպեսզի ես հասկանամ, որ դու պատրաստ ես մերկանալ, որպեսզի ակցիաների ժամանակ ես հանկարծ չհասկանամ, որ դու բարոյապես պատրաստ չես դրան»,- պարզաբանել է շարժման առաջնորդ Ալեքսանդրա Շևչենկոն։
Հենց նա է սովորեցրել լրագրողուհուն, թե ակցիաների ժամանակ ինչպես պետք է նա պահի իրեն տեսախցիկների և ֆոտոխցիկների առաջ։
Նրան ուղարկել են մասնակցելու Փարիզի իսլամական կենտրոնի մոտ անցկացվելիք ակցիային։ Ֆրանսիա այցի ծախսերը՝ Փարիզ տոմսը, հյուրանոցը, տաքսին ու սնունդը յուրաքանչյուր ակտիվիստուհու համար օրական մոտ 1. 000 եվրո է կազմել։ Ակցիայի մասնակիցների համար նաև կազմակերպիչները «բաց հագուստ» են գնել։ Իսկ ակտիվիստուհիների ամսական աշխատավարձը 1 000-ական դոլար է։
Հեռուստահաղորդավարուհին նաև իմացել է, որ Կիևի կենտրոնում գրասենյակ վարձակալելու համար Femen-ը վճարում է ամսական մոտ 20 000 գրիվեն (2,5 հազ դոլար)։
Լրագրողը բացահայտել է, որ «ֆեմենների բաց կրծքերի ետևում թաքնվում են ինչ-որ մեկի փողերն ու քաղաքական շահերը»։ Ակտիվիստուհիների ընկերակցությամբ առավել հաճախ է լինում KP Media մեդիահոլդինգի նախկին սեփականատեր, ամերիկացի Ջեդ Սանդենը, գերմանացի միլիոնատեր Գելմուտ Հայերն ու գերմանուհի գործարար Բեատու Շոբերը։
Օրեր առաջ տեղի է ունեցել Femen-ի շտաբ- բնակարանի պաշտոնական բացումը Փարիզում։
Տեսանյութն այստեղ։










