Իտալիայում սատկել է կրկեսից փախած ընձուղտը

04:07 • 22.09.12

Ընձուղտը, որը փախել էր իտալական Իմոլա քաղաքի կրկեսից, մահացել է՝ ազատության մեջ մնալով միայն մոտ 4 ժամ, հաղորդում է BBC-ն:


Քաղաքի բնակիչները անկեղծ հիացմունքով էին դիտում, թե ինչպես է 5 մետր բարձրությամբ և ավելի քան 900 կգ քաշով կենդանին քայլում դեպի քաղաքի կենտրոն, ճանապարհին խփելով կայանված ավտոմեքենաներին:


Ոստիկանությունն ընձուղտին քնաբեր ներարկումներով էր ողողել, փորձելով քնեցնել և հետ տանել կրկես, սակայն կենդանին, մի փոքր անց մահացել է, ամենայն հավանականությամբ, սրտի կաթվածից: