«Շիրակ կենտրոնը» Գյումրիի տուն-ինտերնատում

18:42 • 22.09.12

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր իր հերթական բարեգործական ակցիան է իրականացրել՝ այցելելով Գյումրու ծերերի տուն-ինտերնատ, այս մասին տեղեկացնում են «Շիրակ կենտրոն»-ից:


Ակցիայի մասնակիցները 160 խնամվող անձանց, ինչպես նաև ինտերնատի աշխատակազմին բաժանել են ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված հագուստները:


Ըստ «Շիրակ կենտրոն»-ի ներկայացուցիչների, այցելելով ինտերնատ, առաջին իսկ հայացքից նկատել են, որ այնտեղ տիրում է մաքրություն ու կարգապահություն:


Գյումրու ծերերի տուն-ինտերնատի առօրյայի և «Շիրակ կենտրոնի» այսօր իրականացրած ակցիայի մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության: