Ջենիֆեր Լոպեզը Բաքվում երգել է ֆուտբոլի առաջնության բացմանը (տեսանյութ)
Բաքվի հանրապետական մարզադաշտում կայացել է կանանց ֆուտբոլի 2012թ. աշխարհի առաջնության (U-17) բացման արարողությունը, որին ելույթ է ունեցել երգչուհի Ջենիֆեր Լոպեզը, հաղորդում է Sport.1news.az-ը:
Միջոցառումը սկսվել է Cirque Du Soleil-ի թաթերականացված ներկայացմամբ: Դրան հաջորդել է երգչուհի Ջենիֆեր Լոպեզի ելույթը, ով իր երգացանկից կատարել է On the Floor երգը:










