Հյուսիսային Կորեան սպառնացել է հարված հասցնել Հարավային Կորեային

17:45 • 22.09.12

Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնացել են հարված հասցնել Հարավային Կորեային այն բանից հետո, երբ հարավկորեական ռազմածովային ուժերի պարեկային նավերը Դեղին ծովում մի քանի նախազգուշական կրակոց են արձակել հյուսիսկորեական ձկնորսական նավերի ուղղությամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝  վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։

 

Սակայն Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ նախազգուշական կրակոցներն արվել են այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի նավերը հատել են երկու երկրների միջև ջրային սահմանագիծը։

 

Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ կրակահերթի հետևանքով հյուսիսկորեական և ոչ մի նավ չի տուժել։

 

Սա առաջին դեպքն է վերջին երկու տարում, երբ հարավկորեական նավերը նախազգուշական կրակոցներ են արձակել Հյուսիսային Կորեայի ձկնորսական նավերի ուղղությամբ։