ԱՄՆ-ում կռնատ կինն ուսուցչուհի է դարձել (տեսանյութ)

16:45 • 22.09.12

Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Լեյքվուդ քաղաքի բնակչուհի Մերի Հենոնը, ով լույս աշխարհ է եկել առանց ձեռքերի, մաթեմատիկա է դասավանդում տեղի միջնակարգ դպրոցներից մեկում՝ չնայած ֆիզիկական սահմանափակ հնարավորություններին, հայտնում է Life News-ը։

 

Կնոջ խոսքերով՝ դեռ մանուկ հասակում նրա ծնողները հրաժարվել են իրենից։ Մինչև 7 տարեկանը նա ապրել է Մեքսիկայի մանկատներից մեկում, իսկ 8 տարեկանում նրան որդեգրել է ամերիկյան մի ընտանիք։

 


Նա իր ողջ կյանքում երազել է դառնալ ուսուցչուհի։  Ստանալով բարձրագույն կրթություն՝ Մերին որոշել է աշխատանքի ընդունվել տեղի դպրոցներից մեկում։ Կրթական հաստատության ղեկավարությունն ապշել է նրա ընդունակություններով։

«Նա ոչ միայն մեր դպրոցի, այլև ողջ շրջանի լավագույն ուսուցիչն է»,- ասել է նրա գործընկերը։

 

Մերին ունի նաև վարորդական իրավունք։

«Մեր ուսուցիչն ամեն օր ոգևորում է մեզ և իր օրինակով ցուցադրում, որ մարդ պետք է կարողանա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել նպատակին»,- ասել է նրա աշակերտներից Ջեյդըն Ջոնսոնը։

Տեսանյութն այստեղ։