Պարզվել է Մոսկվայում վրաերթով 7 մարդու սպանած անձի ինքնություն (տեսանյութ)
Մոսկվայի իրավապահները պարզել են այսօր Մոսկվայի Մինսկի փողոցում վրաերթի հետևանքով մի քանի մարդու կյանք խլած վարորդի ինքնությունը։
Ինչպես հաղորդում է Life News Online-ը, Toyota Crown մակնիշի ավտոմեքենայի վարորդ 29-ամյա երիտասարդ է՝ Ալեքսանդր Մաքսիմով անուն ազգանունով։
Հիշեցնենք, որ վերջինս այսօր մեծ արագությամբ բախվել էր կանգառին և վրաերթի ենթարկել մի խումբ երիտասարդների՝ սպանելով նրանցից 7–ին և վնասվածքներ պատճառել ևս 3 մարդու։
Ալեքսանդր Մաքսիմովի հետ մեքենայում եղել են 2 կին, որոնք լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Մաքսիմովը , նախնական վարկածով, եղել է ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ և գերազանցել է արագությունը:










