Audi-ն գաղտնազերծել է «վայրագ» S3 մոդելը (լուսանկարներ)
Փարիզում շնորհանդեսի նախաշեմին գերմանական Audi ընկերությւոնը որոշ մանրամասներ է հաղորդել А3 հեչբեքի «լիցաքավորված» տարբերակի վերաբերյալ:
Նոր S3-ը 60 կգ ավելի թեթև է նախորդից, ավելի տնտեսող, ավելի հզոր ու ավելի սպորտային ընթացային հնարավորություններով, հաղորդում է «Ավտո.Վեստի» պարբերականը:
Audi S3-ը հեշտությամբ կտարբերվի իր ընտանիքի մյուս մեքենաներից աերոդինամիկ «վայրագ» փաթեթով, իրանի քրոմապատ դեկորով, «չորսփողանի» արտամղման ելքերով և 18-դույմանոց անվահեծերով:
Մոդերնիզացված կախոցները ապահովել են լուսածերպի 25 մմ նվազում: Բացի այդ, Audi S3 առավել հզոր արգելակներ է ստացել և կախոցների կարգավորման Magnetic Ride համակարգ:
Սկզբում հաղորդվում էր, որ Audi S3-ը 280 ձիաուժ շարժիչ կունենա, սակայն գերմանացիները գերազանցել են սպասումները և մեքենայի 2լ ծավալով տուրբոշարժիչին 300 ձիաուժ հզորություն են տվել:
Վեց աստիճան մեխանիկական կամ ռոբոտացված երկու կցորդիչներով S Tronic փոխանցումատուփով և կվադրո համակարգով մեքենան 0-100 կմ/ժ արագության հասնում է 5,1 վայրկյանում:
Պաշտոնապես հայտարարվել է, որ ավտոմատ փոխանցումատուփով Audi S3-ի վառելիքի միջին ծախսը 100 կմ ճանապարհին կազմում է 6,9 լիտր:










